Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական է. Գութերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i95555-Սիրիայի_ճգնաժամի_միակ_լուծումը_քաղաքական_է._Գութերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին անգամ ընդգծել է Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2018 08:30 Asia/Tehran
  • Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական է. Գութերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին անգամ ընդգծել է Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հայտարարել է. «Սիրիայի ապագան վճռվելու է ոչ թե քաղաքական միջոցներով, այլ քաղաքական լուծմամբ և ժողովրդավարական համապարփակ կառավարության ձևավորմամբ»:

«Սիրիայի հարավում իրականացված վերջին կարգավորումներում ՄԱԿ-ն ունեցել է իր դերակատարությունը, սակայն վերջնական նպատակը համակողմանի քաղաքական լուծում ներկայացնելն է»,-հավելել է Գութերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով այդ կազմակերպության հավատարմությունը Ժնևյան բանակցությունների և թիվ 2254 բանաձևի շրջանակում քաղաքական լուծում ներկայացնելուն, որի նպատակն է անկողմնակալ սահմանադրություն մշակել և Սիրիայի համար քաղաքական լուծում առաջարկել, ասել է, որ սիրիացիներին հղում է այն ուղերձը, որ  այս ուղին երաշխավորելու է նրանց ապագան և վերակառուցելու է նրանց երկիրը: