Բրիտանացիները բողոքի ծավալուն ցույցեր են անցկացնում Թրամփի Լոնդոն կատարելիք այցի դեմ
(last modified Fri, 13 Jul 2018 15:11:42 GMT )
Հուլիս 13, 2018 19:41 Asia/Tehran
  • Բրիտանացիները բողոքի  ծավալուն ցույցեր են անցկացնում  Թրամփի Լոնդոն կատարելիք այցի դեմ

ԱՄՆ նախագահի ընդդիմադիրների մի մեծ ալիք մարդու իրավունքների պատերազմի դեմ կառույցների հրավերով Լոնդոնում ցույց է անցկացրել:

Այս բողոքի ակցիայի ընթացքում տասնյակ հազարավոր ցուցարարներ համախմբվել են BBC լրատվական գործակալության շենքի առջև և Թրամփի ու նրա քաղաքականությունների դեմ կարգախոսներ են վանկարկել:

Բողոքարարների ձեռքերում եղել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել ԱՄՆ նախագահի  Լոնդոն կատարելիք այց, նրա քաղաքականություններն ու Թրամփի նկատմամբ Բրիտանիայի ցուցաբերած աջակցությունը քննադատող կարգախոսներ:

Հակապատերազմական «Պատերազմի կանգնեցման կոալիցիա» կոչվող ամենամեծ քարոզարշավի ղեկավար Մորադ Ղորեյշին ասել է.«Անցյալ տարվանից, երբ նախատեսվում էր Թրամփի այցը Բրիտանիա, այս երկրկի ժողովուրդը զայրույթով է լցված ու այսօր դրսևորում է այդ ցասումը»:

Ղորեյշին հավաստել է.«Թրամփը զինված ուժեր գործուղելով Աֆղանստան,  մուսուլմանների դեմ հակամիգրացիոն քաղաքականություններ վարելով և ՀԳՀԾ-ից դուրս գալով, ցույց է տվել, որ ձգտում է պատերազմի»:

Հինգշաբթի օրը, անվտանգության խիստ միջոցառումների կիրառմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտել է Բրիտանիա: Թրամփի այցին դեմ հանդես եկած անձինք Բրիտանիայի տարբեր քաղաքներում ցույցեր անցկացնելով նրան բարի գալուստ չեն ասել: Նախատեսվում է, որ ընդդիմադիրը մյուս խմբերը նույնպես ցույցեր անկացնեն այդ երկրի ավելի քան 60 քաղաքներում: