Ֆրանսիայի ֆինանսների նախարար. Եվրոպան պետք է դիմակայի ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Հուլիս 14, 2018 13:26 Asia/Tehran
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը կոչ է անում Եվրոպական երկրներին հրատապ գործողություններ իրականացնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրենց տնտեսական ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրոնո Լումերը «Լե Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան հրատապ գործողություն է պահանջում պաշտպանելու իր տնտեսական ինքնիշխանությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հավելել է, որ ֆրանսիական ընկերությունները, այդ թվում Total, Renault-ն և Peugeot-ն, պետք է շարունակեն մնալ Իրանի շուկայում:
Բրոնո Լումերի խոսքերով, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Իրանում գործող եվրոպական ընկերությունների մնալու հարցը:
Պիտակ