Ջոն Բոլթոնը փորձում է արդարացնել Սիրիայում ամերիկացի բանակայինների ապօրինի ներկայությունը
Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդականը փորձում է արդարացնել Սիրիայում ամերիկացի բանակայինների ապօրինի ներկայությունը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կրկնելով Միջին արևելքի համար Իրանի սպառնալիք լինելու մասին անհիմն հայտարարությունը, Ջոն Բոլթոնն ասել է.«Քանի դեռ շարունակվի այդ սպառնալիքը, ամերիկացի բանակայինները կմնան Սիրիայում»:
Անդրադառնալով Ֆինլանդիայում երկուշաբթի օրը կայանալիք ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, Բոլթոնն ասել է.«Սիրիայում տիրող իրավիճակը երկու նախագահների հանդիպման առանցքն է լինելու»:
Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հովանավորող ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները փորձում են այդ երկրում իրենց ներկայությունն արդարացնելով, շարունակել մնալ այդ երկրում:
Սիրիայում ճգնաժամը սրվելուց հետո, Ռուսաստանի բանակայինները Սիրիայի կառավարության պաշտոնական հրավերով համագործակցել են այդ երկրի բանակայինների հետ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: