Ջոն Բոլթոնը փորձում է արդարացնել Սիրիայում ամերիկացի բանակայինների ապօրինի ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95672-Ջոն_Բոլթոնը_փորձում_է_արդարացնել_Սիրիայում_ամերիկացի_բանակայինների_ապօրինի_ներկայությունը
Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդականը փորձում է արդարացնել Սիրիայում ամերիկացի բանակայինների ապօրինի ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2018 07:32 Asia/Tehran
  • Ջոն Բոլթոնը փորձում է արդարացնել Սիրիայում ամերիկացի բանակայինների ապօրինի ներկայությունը

Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդականը փորձում է արդարացնել Սիրիայում ամերիկացի բանակայինների ապօրինի ներկայությունը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կրկնելով Միջին արևելքի համար Իրանի սպառնալիք լինելու մասին անհիմն հայտարարությունը, Ջոն Բոլթոնն ասել է.«Քանի դեռ շարունակվի այդ սպառնալիքը, ամերիկացի բանակայինները կմնան Սիրիայում»:

Անդրադառնալով Ֆինլանդիայում երկուշաբթի  օրը կայանալիք ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, Բոլթոնն ասել է.«Սիրիայում տիրող իրավիճակը երկու նախագահների հանդիպման առանցքն է լինելու»:

Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հովանավորող ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները փորձում են այդ երկրում իրենց ներկայությունն արդարացնելով, շարունակել մնալ այդ երկրում:

Սիրիայում ճգնաժամը սրվելուց հետո, Ռուսաստանի բանակայինները Սիրիայի կառավարության պաշտոնական հրավերով համագործակցել են այդ երկրի բանակայինների հետ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: