Չենք կարող Իրանում ներդրում կատարել. Եվրոպայի ներդրման բանկի տնօրեն
Չնայած ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում եվրոպացիների հայտնած աջակցությանը, Եվրոպայի ներդրման բանկի տնօրենը հայտարարել է. «Այս բանկը չի կարող ներդրում կատարել Իրանում»:
Եվրոպայի ներդրման բանկի տնօրեն Վերներ Հոյերը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Չնայած Իրանի միջուկային համաձայնությունը կենդանի պահելու ԵՄ-ի ջանքերին, Եվրոպայի ներդրման բանկը չի կարող ակտիվ դերակատարություն ունենալ Իրանում»:
Առաջիկա ամիսներին ամերիկյան պատժամիջոցների գործադրումից հետո դեպի Իրան և Իրանից դրամային փոխանցումները հնարավոր դարձնելու նպատակով ԵՄ-ն Իրանում աշխատելու արտոնություն է տվել Եվրոպայի ներդրման բանկին:
Եվրոպայի ներդրման բանկը համարվելով ԵՄ-ի վարկեր տրամադրող ու ներդրումները երաշխավորող կառույց, մտահոգ է, որ Իրանում ծավալած գործունեությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի շուկաներում այս բանկի արժեթղթերի անկմանը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո ԵՄ-ն լուծումներ առաջարկելով ձգտում է հավատարիմ մնալ այս համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին:
ԵՄ-ն նպատակ ունի այդ կապակցությամբ վերցնել մի քանի գործնական քայլեր, որոնք ընդգծել է ԻԻՀ-ն: