Չենք կարող Իրանում ներդրում կատարել. Եվրոպայի ներդրման բանկի տնօրեն
https://parstoday.ir/hy/news/world-i95781-Չենք_կարող_Իրանում_ներդրում_կատարել._Եվրոպայի_ներդրման_բանկի_տնօրեն
Չնայած ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում եվրոպացիների հայտնած աջակցությանը, Եվրոպայի ներդրման բանկի տնօրենը հայտարարել է. «Այս բանկը չի կարող ներդրում կատարել Իրանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2018 02:37 Asia/Tehran
  • Չենք կարող Իրանում ներդրում կատարել. Եվրոպայի ներդրման բանկի տնօրեն

Չնայած ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում եվրոպացիների հայտնած աջակցությանը, Եվրոպայի ներդրման բանկի տնօրենը հայտարարել է. «Այս բանկը չի կարող ներդրում կատարել Իրանում»:

Եվրոպայի ներդրման բանկի տնօրեն Վերներ Հոյերը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Չնայած Իրանի միջուկային համաձայնությունը կենդանի պահելու ԵՄ-ի ջանքերին,  Եվրոպայի ներդրման բանկը չի կարող ակտիվ դերակատարություն ունենալ Իրանում»:

Առաջիկա ամիսներին ամերիկյան պատժամիջոցների գործադրումից հետո դեպի Իրան և Իրանից դրամային փոխանցումները հնարավոր դարձնելու նպատակով ԵՄ-ն Իրանում աշխատելու արտոնություն է տվել Եվրոպայի ներդրման բանկին:

Եվրոպայի ներդրման բանկը համարվելով ԵՄ-ի վարկեր տրամադրող ու ներդրումները երաշխավորող կառույց, մտահոգ է, որ Իրանում ծավալած գործունեությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի շուկաներում այս բանկի արժեթղթերի անկմանը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո ԵՄ-ն լուծումներ առաջարկելով ձգտում է հավատարիմ մնալ այս համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

ԵՄ-ն նպատակ ունի այդ կապակցությամբ վերցնել մի քանի գործնական քայլեր, որոնք ընդգծել է ԻԻՀ-ն: