Լավրովի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն կրկնեց իր հակաիրանական հռետորաբանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95969-Լավրովի_հետ_հանդիպման_ժամանակ_Նեթանյահուն_կրկնեց_իր_հակաիրանական_հռետորաբանությունը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը զավթված Ղոդսում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2018 02:41 Asia/Tehran
  • Լավրովի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն կրկնեց իր հակաիրանական հռետորաբանությունը

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը զավթված Ղոդսում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովին:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ Նեթանյահուն ԻԻՀ-ին մեղադրեց զենք արտադրելու և Սիրիա առաքելու մեջ: Նա Լավրովից պահանջեց Լիբանանի Հեզբոլլահին զենքի փոխանցումը կանխելու նպատակով, վերահսկողություն սահմանել Սիրիայի ու Լիբանանի բոլոր սահմանային անցակետերի վրա:

Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարեց, որ ԻԻՀ-ն փորձում է ռազմաբազա հաստատել Սիրիայում:

Նեթանյահուն ընդգծեց, որ Իսրայելը կշարունակի Սիրիայում ռազմաբազաների տեղակայման Իրանի ցանկացած ջանքի դեմ ուղղված իր քայլերը:

Նեթանյահուն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սիրիայում Իրանի ներկայությունը խորհրդատվական բնույթ է կրում և իրականացվել է այդ երկրի դիմումի համաձայն:

Մոսկվան մնտապես  ընդգծել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Լիբանանի Հեզբոլլահն ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի հովանավորներն են: