Լավրովի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն կրկնեց իր հակաիրանական հռետորաբանությունը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը զավթված Ղոդսում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովին:
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ Նեթանյահուն ԻԻՀ-ին մեղադրեց զենք արտադրելու և Սիրիա առաքելու մեջ: Նա Լավրովից պահանջեց Լիբանանի Հեզբոլլահին զենքի փոխանցումը կանխելու նպատակով, վերահսկողություն սահմանել Սիրիայի ու Լիբանանի բոլոր սահմանային անցակետերի վրա:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարեց, որ ԻԻՀ-ն փորձում է ռազմաբազա հաստատել Սիրիայում:
Նեթանյահուն ընդգծեց, որ Իսրայելը կշարունակի Սիրիայում ռազմաբազաների տեղակայման Իրանի ցանկացած ջանքի դեմ ուղղված իր քայլերը:
Նեթանյահուն այն պայմաններում է նման հայտարարություն կատարում, երբ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սիրիայում Իրանի ներկայությունը խորհրդատվական բնույթ է կրում և իրականացվել է այդ երկրի դիմումի համաձայն:
Մոսկվան մնտապես ընդգծել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Լիբանանի Հեզբոլլահն ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի հովանավորներն են: