Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի ընդունումը
Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի ընդունումը:
Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման , Միջազգային համաներում կազմակերպության խոսնակը Թուիթերում հրապարակած հաղորդագրությամբ նշել է. ««Հրեական պետություն» օրենքն ընդունելով Իսրայելն օրինական կերպով սրել է ոչ-հրեաների դեմ 70-ամյա անհավասարությունն ու խտրականությունը»:
Հաղորդագրությունն ազդարարելով ազգային ու կրոնական մյուս փոքրամասնություններին մեկուսացնելու Իսրայելի ռեժիմի ջանքերի մասին, ասում է. ««Հրեական պետություն» օրենքն ընդունվելով պաղեստինցիները պաշտոնապես վերածվեցին երկրորդ կարգի քաղաքացու, մինչդեռ Իսրայելը պարտավոր է հարգել բոլոր ազգությունների, կրոնների ու դավանանքների հետևորդների իրավունքները:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը հուլիսի 19-ին անտեսելով հանրային բողոքներն ընդունեց «Հրեական պետություն» ցեղապաշտական բնույթի օրենքը:
Համաձայն այս օրենքի Պաղեստինի տարածքը համարվում է սիոնիստների հայրենիքը և պաղեստինցիները պաշտոնապես զրկվում են քաղաքացիական բոլոր իրավունքներից: