Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի ընդունումը
https://parstoday.ir/hy/news/world-i96034-Միջազգային_համաներում_կազմակերպությունը_դատապարտեց_Հրեական_պետություն_ցեղապաշտական_օրենքի_ընդունումը
Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի ընդունումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2018 07:57 Asia/Tehran
  • Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի ընդունումը

Միջազգային համաներում կազմակերպությունը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքի ընդունումը:

Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման , Միջազգային համաներում կազմակերպության խոսնակը Թուիթերում հրապարակած հաղորդագրությամբ նշել է. ««Հրեական պետություն» օրենքն ընդունելով Իսրայելն օրինական կերպով սրել է ոչ-հրեաների դեմ 70-ամյա անհավասարությունն ու խտրականությունը»:

Հաղորդագրությունն ազդարարելով ազգային ու կրոնական մյուս փոքրամասնություններին մեկուսացնելու Իսրայելի ռեժիմի ջանքերի մասին, ասում է. ««Հրեական պետություն» օրենքն ընդունվելով պաղեստինցիները պաշտոնապես վերածվեցին երկրորդ կարգի քաղաքացու, մինչդեռ Իսրայելը պարտավոր է հարգել բոլոր ազգությունների, կրոնների ու դավանանքների հետևորդների իրավունքները:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը հուլիսի 19-ին անտեսելով հանրային բողոքներն ընդունեց «Հրեական պետություն» ցեղապաշտական բնույթի օրենքը:

Համաձայն այս օրենքի Պաղեստինի տարածքը համարվում է սիոնիստների հայրենիքը և պաղեստինցիները պաշտոնապես զրկվում են քաղաքացիական բոլոր իրավունքներից: