Թրամփը հույս ունի Եվրոպայի հետ առևտրական գործարք կնքել
https://parstoday.ir/hy/news/world-i96066-Թրամփը_հույս_ունի_Եվրոպայի_հետ_առևտրական_գործարք_կնքել
ԱՄՆ նախագահը ԵՄ-ի հետ առևտրական գործարքի հանգելու հարցում հուսադրված է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2018 01:47 Asia/Tehran
  • Թրամփը հույս ունի Եվրոպայի հետ առևտրական գործարք կնքել

ԱՄՆ նախագահը ԵՄ-ի հետ առևտրական գործարքի հանգելու հարցում հուսադրված է:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հույս ունի ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առևտրական փոխադարձ արդար գործարք կկնքվի:

ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ իր դաշնակիցների հետ առնվազն փոխադարձ գործարքի է ձգտում:

ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է Սպիտակ տանը, Եվրոհանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունքերի դիմավորման արարողության ժամանակ:

Յունքերը լրագրողներին ասել է. «Եվրոպան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են և պիտի միասին աշխատեն»:

ԵՄ առևտրի հարցերով կոմիսար Սեսիլիա Մալմասթրոմը չորեքշաբթի օրը հայտարարեց. «Եթե Վաշինգտոնը մաքսատուրքեր գանձի ԵՄ-ից ներկրվող ավտոներից, այդ միությունն էլ փոխադարձաբար մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան որոշ արտադրանքների համար»:

ԵՄ-ի առևտրական հարցերով կոմիսարն այդ արտադրանքների արժեքը 20 միլիարդ դոլար է հայտարարել: