Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i96166-Չինաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին
Չինաստանի Առևտրի նախարարությունը նախազգուշացնում է ԱՄՆ֊ի պաշտոնյաներին, որ Չինաստանը չի պատրաստվում տեղի տալ Ամերիկային առևտրային պատերազմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2018 13:57 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանի Առևտրի նախարարությունը նախազգուշացնում է ԱՄՆ֊ի պաշտոնյաներին, որ Չինաստանը չի պատրաստվում տեղի տալ Ամերիկային առևտրային պատերազմում:

IRNA-ի հաղորդման համաձայն, Չինաստանի առևտրի նախարարությունը կիրակի օրը մի հաղորդագրություն տարածելով  քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և հավելել է.« ԱՄՆ-ի բռնությունը և  շանտաժը չի ազդի Չինաստանի վրա»:

Հաղորդագրությունում նշված է, որ Միացյալ Նահանգները խաթարում է գոյություն ունեցող տնտեսական կառույցները եւ խախտում ԱՀԿ կանոնները և ճեղքվածք է առաջացնում երկրների միջև տնտեսական, առևտրային ոլորտներում:

Սա այն դեպքում երբ, ԱՄՆ 34 միլիարդ դոլարի  մաքսատուրքեր է սահմանվել չինական ապրանքների համար:

Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները մտադիր է Չինաստանից ներկրվող ապրանքների վրա 16 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել: