Հորմուզի նեղուցը փակվելով նավթի գինը կարող է բարձրանալ 400 դոլարի
Իրաքի նավթային փորձագետի կանխատեսման համաձայն տարածաշրջանում առաջացած լարվածությունների պատճառով Հորմուզի նեղուցը փակվելով յուրաքանչյուր բարել նավթի գինը կարող է հասնել 400 դոլարի:
Համզա Ալ-Ջավահերին Իրաքի «Ալ-Մաալումա» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Եթե Հորմուզի նեղուցը փակվի արդյունաբերական շատ երկրներ տնտեսական տեսակետից կփլուզվեն, քանի որ իրենց արդյունաբերության համար նավթի կարիք ունի և Հորմուզի նեղուցի փակվելը համաշխարհային երրորդ պատերազմի իմաստով կլինի»:
«Իրաքի նավթի արտահանման համար Թուրքիայից ելք ունի, բայց այդ ելքը վերահսկվում է Իրաքի Քուրդիստանի տարածքի միջոցով»-հավելել է իրաքցի նավթի փորձագետը:
Համզա Ալ-Ջավահերին հավելեց. «Հորմուզի նեղուցի փակվելը և նավթի գնի հավելումը մինչև յուրաքանչյուր բարելի դիմաց 400 դոլար լուրջ բարդություններ կառաջացնի համաշխարհային տնտեսության համար»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած շաբաթ հակազդելով Իրանի նավթային բոյկոտի կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքներին հստակ կերպով Սպիտակ տան պաշտոնատարներին զգուշացրեց, որ Վաշինգտոնի սպառնալիքները դիմակայելու համար Թեհրանը բազմաթիվ այլընտրանքներ ունի, որոնցից մեկը Հորմուզի նեղուցը փակելն է:
Իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի զորքի հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին նույնպես խոսքն ուղղելով Թրամփին ասաց, Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատերազմ սկսվելն այդ երկրի բոլոր հնարավորությունների ոչնչացման իմաստով կլինի և հայտարարեց այս առճակատման համար ԻԻՀ-ի պատրաստվածության մասին: