Անկարայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարժեք պատասխան կստանան. Թուրքիայի նախագահի խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծեցլ է. «Անկարան կտրուկ պատասխան կտա Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած տեսակի պատժամիջոցի»:
«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահի խոսնակ Էբրահիմ Քալինը երեքշաբթի օրը կրկին հայտարարեց. «Թուրքիան կտրուկ պատասխան կտա լրտեսության և ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնի հետ կապված Անկարայի դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի»:
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Թուրքիայի դեմ ամերիկացի պաշտոնատարների սպառնալիք պարունակող հայտարարությունները երկու երկրի հարաբերություններին ուղղված վիրավորանք են համարվում»:
Թուրքիայի դատարանը երեքշաբթի օրը մերժեց ամերիկացի հոգևորականի տնային կալանքին վերջ տալու կապակցությամբ ներկայացված միջնորդությունը:
Թուրքիայի իշխանությունները 2017 թվականի հոկտեմբերին ահաբեկչական քայլերի, լրտեսության և Ֆաթոլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով բերման ենթարկեցին Էնդրյու Բրենսոնին: Նաա գտնվում է տնային կալանքի տակ: