Եվրամիությունը դատապարտել է Ղոդսում պաղեստինցիների բնակարանների ոչնչացումը
Երուսաղեմում և Ռամոլլահում ԵՄ պատվիրակները դատապարտոել են Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացված Երուսաղեմում պաղեստինցիների տների ոչնչացումը:
Երուսաղեմում և Ռամոլլահում ԵՄ պատվիրակությունները մտահոգություն են հայտնել օկուպացված Պաղեստինում կանանց հատուկ կենտրոնի և մանկապարտեզների ոչնչացման մասին և կոչ են արել վերակառուցել պաղեստինցիների ավերված բնակարանները:
Պատվիրակություններն ընդգծել են Եվրամիության դիրքորոշումը Պաղեստինի գրավված տարածքներում սիոնիստական քաղաքավանների կառուցման և պաղեստինյան հողերի և տների ոչնչացման դեմ:
Սիոնիստական ռեժիմն անմարդկային քայլով արգելել է Գազայի հատվածից 769 պաղեստինցի հիվանդների դուրս գալը: Այս մասին հաղորդում է «Haaretz» թերթը:
Սիոնիստական զորայինները չորեքշաբթի առավոտյան հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի վրա և ձերբալկալել 9 պաղեստինցիների, այդ թվում նաև մեկ լրագրողի:
Երկուշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի զորայինները հարձակվել են Արևմտյան ափի տարբեր տարածքների վրա և ձերբակալել ավելի քան 20 պաղեստինցիների, այդ թվում «Ալ-Ղոդս» լրատվական ցանցի 4 թղթակիցների: