ՀԳՀԾ-ն դեռ հաստատուն է. Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/world-i96354-ՀԳՀԾ_ն_դեռ_հաստատուն_է._Ֆրանսիա
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծելով ՀԳՀԾ-ի գոյատևման նշանակությունն անդրադարձել է Իրանի հետ բանակցության վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2018 02:41 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն դեռ հաստատուն է. Ֆրանսիա

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծելով ՀԳՀԾ-ի գոյատևման նշանակությունն անդրադարձել է Իրանի հետ բանակցության վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին:

Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը չորեքշաբթի օրն ասաց. «Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման այս համաձայնությունը դեռ հաստատուն է»:

«ՀԳՀԾ-ն կարևոր է, քանի որ կանխում է տարածաշրջանում լարվածությունների սրվելը»,-հավելել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր արտահայտությունների մեկ այլ բաժնում ընդգծել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանիդեպքեւ  նույնպես օգտագործել այն մեթոդը, որ կիրառվեց Հյուսիսային Կորեայի նկատմամն, այսինքն սկսել կոշտ հռետորաբանությամբ, խիստ քայլեր ձեռնարկել և ապա բանակցության առաջարկ ներկայացնել»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում առանց նախապայմանի բանակցեց Իրանի պաշտոնատարների հետ:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր ընդգծելով, որ սպառնալիքը, պատժամիջոցներն ու քարոզչական հնարքներն այլևս էֆեկտիվ չեն, ընդգծել է. «ԱՄՆ-ն միայն կարող է ինքն իրեն նախատել այն բանի համար, որ հեռացել է ՀԳՀԾ-ից և լքել է բանակցության սեղանը»: