ԱՄՆ Սենատը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն
https://parstoday.ir/hy/news/world-i96365-ԱՄՆ_Սենատը_դեմ_է_Թուրքիային_f_35_կործանիչներ_վաճառելուն
ԱՄՆ Սենատը դեմ է մինչև երեք ամիս Թուրքիային F-35 տեսակի կործանիչների վաճառելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2018 07:52 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն

ԱՄՆ Սենատը դեմ է մինչև երեք ամիս Թուրքիային F-35 տեսակի կործանիչների վաճառելուն:

ԱՄՆ Սենատի անդամները  չորեքշաբթի օրը  87 կողմ, 10 դեմ ձայներով հաստատել են երկրի Ազգային պաշտպանության օրենքը, որի համաձայն՝ Պենտագոնից պահանջվում է դադարեցնել F35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:

Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական գործունեության և Ֆաթոլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով, 2016 թվականի հոկտեմբերին բերման ենթարկեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին:

ԱՄՆ գանձապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ամերիկացի հոգևորական Բրենսոնի կալանավորման գործով մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, պատժամիջոցների ցուցակում ներառել է Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդոլհամիդ Գյոլի և Սուլեյման Սոյլուի անունները: