Ամերիկացի փորձագետ. Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Ինջիռլիք ռազմակայանից
Ամերիկացի վերլուծաբանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի Թուրքիայի հողում գտնվող Ինջիրլիք ռազմակայանի հնարավոր փակմանը`այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Անկարայի միջեւ լարվածությունը սրվել է:
ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վաշինգտոնի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Նիկոլաս Դանֆորդն, ասելով, որ Թուրքիայի կառավարությունը հավանաբար կփակի Ինջիրլիք ռազմաբազան, հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է դիվանագիտական լուծում գտնի, սպառնալիքի քաղաքականության փոխարեն:
Ամերիկացի վերլուծաբանը ավելացրեց, որ Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում, քանի որ այլևս չի կարող հաշվի առնել Թուրքիայի հետ համագործակցությունը:
Նիքոլաս Դանֆորդն ասել է, որ Թուրքիան հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ և վերջին տարիներին Անկարա-Մոսկվա հարաբերությունների ջերմացումը լարվածություն է Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերություններում: