Չինաստանը մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների վրա
Օգոստոս 04, 2018 07:28 Asia/Tehran
Չինաստանի մաքսային սակագների պետական կոմիտեն հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն իրականցնի մաքսային սակագների բարձրացման սպառնալիքները, ապա չինական ապրանքների համար, Պեկինը ևս 5-ից մինչև 25 տոկոսով կավելացնի ԱՄՆ-ից ներկրող ապրանքների մաքսատուրը:
Ավելի վաղ, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատշաճ և համարժեք ձևով կպատասխանի ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին: Այս մասին հաղորդել է «Թասնիմ» լրատվական գործկալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել է, որ 25 տոկոսով մաքսատուրք է սահմանելու Չինաստանից ներկրվող ապրանքների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը 2018 թ.-ի մայիսի 8-ին հայտարարել էր, որ մաքսատուրք է սահմանելու Չինաստանից ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի համար:
Պիտակ