Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ-ի երկու նախարարների հաշիվները
https://parstoday.ir/hy/news/world-i96466-Թուրքիայի_իշխանությունները_պատրաստվում_են_սառեցնել_ԱՄՆ_ի_երկու_նախարարների_հաշիվները
Թուրքիայի նախագահն հայտնել է, որ Անկարան պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 14:14 Asia/Tehran
  • Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել  ԱՄՆ-ի երկու նախարարների հաշիվները

Թուրքիայի նախագահն հայտնել է, որ Անկարան պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվները:

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Թրդողանը ասել է, որ այդ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների: 

Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»․ ասել է Էրդողանը: 

Վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ը պատժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին և արդարադատության նախարարին:

Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ ամերիկացի հոգևորական Բրենսոնի կալանավորման գործով մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված պատժամիջոցների ցուցակում ներառել է Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդոլհամիդ Գյոլի և Սուլեյման Սոյլուի անունները:

Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական գործունեության և Ֆաթոլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով 2016 թվականի հոկտեմբերին բերման ենթարկեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին: