Ռուսաստանն արձագանքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բողոքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության անցկացման դեմ:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթ օրն ասել է. «Անընդունելի է Թբիլիսիի իշխանությունների այն պնդումը, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունը նպատակ ունի սատարել Սև ծովի տարածաշրջանում կայունության ամրագրմանը»:
«Կայունությունն ու անվտանգությունը ստեղծվում են ոչ թե զորավարժության, այլ կառուցողական երկխոսության միջոցով»,-հավելել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ, այս զորավարժության իրական հետևանքներից են լինելու ռազմական կրքերի բորբոքումը և լարվածությունների սրումը:
«Վեհանձն գործընկեր-2018» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Թուրքիայի և Ուկրաինայի 3000 զորայինների մասնակցությամբ տեղի կունենա օգոստոսի 4-ից 15-ը:
ՆԱՏՕ-ի զորավարժությունը չորրորդ անընդմեջ տարին է, որ կազմակերպվում է Վրաստանում: Նախորդ տարիների համեմատությամբ 2018 թվականի զորավարժություն առավել ընդարձակ է լինելու: