Ամերիկացի սենատորների նոր նախագիծը՝ սիոնիստական ռեժիմին ռազմական օգնության մեծացման համար
Ամերիկացի սենատորները մի նախագիծ են վավերացրել, որը հնարավորություն է տալիս մեծացնել Թելավիվին Վաշինգտոնի ռազմական օգնությունը:
Mint Press News կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորները մի նախագիծ են վավերացրել ,որի համաձայն Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը մեծանալու է և կազմելու է ավելի քան 3 միլիարդ 800 միլիոն դոլար:
Ըստ հաղորդման՝ 2018 թվականի համար նախատեսված «Իսրայելին ԱՄՆ-ի անվտանգության օգնությունը» կոչվող նախագիծը ներառում է 3 միլիարդ 300 միլիոն դոլար ռազմական և 500 միլիոն դոլար ֆինանսական օգնություն Իսրայելի հրթիռային համակարգերի ընդլայնման նպատակով:
Ամերիկացի սենատորների նախագիծը վերջնականացվելու դեպքում դա համարվելու է պատմության ընթացքում Սպիտակ տան խոշորագույն ռազմական օգնությունն Իսրայելին: