ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի ու ԱՄՆ-ի գործնական հակադրության մեկնարկը տրվեց
https://parstoday.ir/hy/news/world-i96554-ՀԳՀԾ_ի_հարցով_Եվրոպայի_ու_ԱՄՆ_ի_գործնական_հակադրության_մեկնարկը_տրվեց
ԵՄ-ն և ՀԳՀԾ-ին մասնակից եվրոպական երեք երկրներ հայտարարեցին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրման հետ միաժամանակ գործադրման է հանձնվելու այդ պատժամիջոցներին հակադրվելու համար այս միության արգելակող օրենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2018 03:00 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի ու ԱՄՆ-ի գործնական հակադրության մեկնարկը տրվեց

ԵՄ-ն և ՀԳՀԾ-ին մասնակից եվրոպական երեք երկրներ հայտարարեցին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրման հետ միաժամանակ գործադրման է հանձնվելու այդ պատժամիջոցներին հակադրվելու համար այս միության արգելակող օրենքը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով և ցավ հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման առիթով հայտարարեցին. «Այս պատժամիջոցներին ընդդիմանալու համար երեքշաբթի օգոստոսի 7-ից վերականգնվելու են ԵՄ-ի արգելակող օրենքները»:

Առաջին անգամ 1996 թվականին ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ վավերացված արգելակող օրենքները եվրոպական ընկերություններին արգելում են հետևել ԱՄՆ-ի պատժամիջոցներին նաև նրանց հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի դեմ բողոք ներկայացնելով տույժի հատուցում պահանջել:

Այս օրենքների համաձայն ի պաշտպանություն Վաշինգտոնի պատժամիջոցների ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի դատարանի արձակած վճիռն անազդեցիկ է լինելու ԵՄ-ում: