Բրյուսելը զգուշացրեց ԱՄՆ-ի պատժամիջոցներին հետևող եվրոպական ընկերություններին
https://parstoday.ir/hy/news/world-i96599-Բրյուսելը_զգուշացրեց_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին_հետևող_եվրոպական_ընկերություններին
Բրյուսելը եվրոպական ընկերություններին ազդարարեց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վախից Իրանի հետ առևտրական հարաբերությունները խզելու դեպքում կհանդիպեն ԵՄ-ի պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 02:41 Asia/Tehran
  • Բրյուսելը զգուշացրեց ԱՄՆ-ի պատժամիջոցներին հետևող եվրոպական ընկերություններին

Բրյուսելը եվրոպական ընկերություններին ազդարարեց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վախից Իրանի հետ առևտրական հարաբերությունները խզելու դեպքում կհանդիպեն ԵՄ-ի պատժամիջոցներին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդականներից Նաթալի Թուչին երկուշաբթի օրը «Բի Բի Սի 4» ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «Եթե եվրոպական ընկերությունները հետևեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ապա հանդիպելու են ԵՄ-ի կողմից պատասխան պատժամիջոցների»:

«Իրանի միջուկային հարցում եվրոպացիների լրջության մասին Թեհրանին դիվանագիտական մեսիջ ուղարկելու գծով նման քայլերն անհրաժեշտ են». հավելել է Թուչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ օգոստոսի 6-ին, մի հրամանագրով վերականգնեց ավտոարդյունաբերության ու ոսկու բաժիններում Իրանի դեմ այդ երկրի անօրինական որոշ պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և առաջիկա երեք և վեց ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այս քայլն ԱՄՆ-ում ու նրա սահմաններից դուրս խիստ քննադատության արժանացավ: