Միշելե Բաշլեն մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսար
Օգոստոս 09, 2018 02:44 Asia/Tehran
Դիվանագիտական աղբյուրներ հայտնել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն այդ կազմակերպության մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնում առաջադրել է Չիլիի նախկին նախագահ Միշելե Բաշլեյի թեկնածությունը:
«Ռոյտերզ»-ի հաղորդմամբ այդ պաշտոնն ստանձնելու համար Միշելե Բաշլեն պիտի ստանա ՄԱԿ-ի ԳԱ-ի անդամ 193 երկրների հաստատումը, որից հետո նա այդ պաշտոնում կփոխարինի հորդանանցի Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնին:
Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը ընթացիկ օգոստոսի վերջին՝ ավարտելով պաշտոնավարության քառամյա շրջանը վայր է դնելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի լիազորությունները:
Պիտակ