Իրանի նավթը լիարժեք բոյկոտելու Թրամփի վարչակազմի կանխատեսումներն իրականություն չեն դառնում
https://parstoday.ir/hy/news/world-i96716-Իրանի_նավթը_լիարժեք_բոյկոտելու_Թրամփի_վարչակազմի_կանխատեսումներն_իրականություն_չեն_դառնում
ԱՄՆ-ի վարչակազմում երկու տեղյակ պաշտոնատարներ հավատացած են, որ նավթային բոյկոտների սկսվելով, Իրանից նավթի գնումը միայն 50 տոկոսով է կրճատվելու:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Օգոստոս 11, 2018 07:29 Asia/Tehran
  • Իրանի նավթը լիարժեք բոյկոտելու Թրամփի վարչակազմի կանխատեսումներն իրականություն չեն դառնում

ԱՄՆ-ի վարչակազմում երկու տեղյակ պաշտոնատարներ հավատացած են, որ նավթային բոյկոտների սկսվելով, Իրանից նավթի գնումը միայն 50 տոկոսով է կրճատվելու:

Ամերիկյան «Բլումբերգ» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով ԱՄՆ-ի վարչակազմում երկու տեղյակ պաշտոնատարների գրել է. «Թրամփի կառավարությունը կանխատեսում է, որ առաջիկա նոյեմբերի 4-ին Իրանի նավթային բոյկոտները սկսվելուց հետո, Իրանից նավթի գնումը օրական կրճատվելու է միայն 700-ից մեկ միլիոն բարելով:

Սա ի տես այն բանի, որ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտնել էր նոյեմբերին Իրանից նավթի արտահանումը զրոյացնելու իր մտադրության մասին:

Համաձայն հիշյալ երկու տեղյակ աղբյուրների, Իրանի արտադրած նավթի 50 տոկոսը գնող Չինաստանն ու Հնդկաստանը և Իրանի նավթային արտահանումներում 20 տոկոսանոց մասնաբաժին ունեցող ԵՄ-ն Իրանի նավթային բոյկոտի իրականացման ճանապարհին գլխավոր արգելքներն են համարվում: