ԿԽՄԿ-ն քննադատեց Եմենում խաղաղ քաղաքացիների կոտորածի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը
https://parstoday.ir/hy/news/world-i96756-ԿԽՄԿ_ն_քննադատեց_Եմենում_խաղաղ_քաղաքացիների_կոտորածի_հանդեպ_միջազգային_հանրության_անտարբերությունը
ԿԽՄԿ-ն շաբաթ օրը քննադատեց Եմենում սաուդական կոալիցիայի կողմից խաղաղ բնակչության դաժան կոտորածի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 02:47 Asia/Tehran
  • ԿԽՄԿ-ն քննադատեց Եմենում խաղաղ քաղաքացիների կոտորածի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը

ԿԽՄԿ-ն շաբաթ օրը քննադատեց Եմենում սաուդական կոալիցիայի կողմից խաղաղ բնակչության դաժան կոտորածի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անդրադառնալով Եմենի Սաադե նահանգի Զահիան քաղաքում եմենցի աշակերտների փոխադրող ավտոբուսի դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակմանը, հայտարարեց. «Այս ոճրագործության հետևանքով տուժեց 130 մարդ, որոնց  մեծ մասը երեխաներ են»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրն առանց դատապարտելու սաուդական կոալիցիայի այս ոճրագործությունը, պահանջեց թափանցիկ հետաքննություն իրականացնել դեպքի կապակցությամբ: