Վաշինգտոնը մտադիր է դադարեցնել Պաղեստինի ինքնավար վարչակազմին ֆինանսական օգնություն տրամադրելը
Ամերիկյան Foreign Policy թերթը բացահայտել է, որ Սպիտակ Տունը շարունակելով Սիոնիստական ռեժիմին հովանավորելու քաղաքականությունը, դադարեցնելու է Պաղեստինի ինքնավար վարչակազմին 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրելը :
Foreign Policy թերթը գրել է. «Սպիտակ Տունը մտադիր է դադարեցնել Պաղեստինի ինքնավար վարչակազմին 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրելը, ինչը նշանակում է Գազայի հատվածին ուղղված օգնությունների մեծ մասի կրճատում, հատկապես այն պայմաններում երբ Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը»:
ԱՄՆ կառավարությունը նպաստում էր պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) բյուջեի ապահովմանը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է այդ օգնությունների ավելի քան կեսը:
Ըստ Foreign Policy թերթի տեղեկատվության՝ պաղեստինցիներին ուղղված ֆինանսական օգնության կրճատման մասին որոշումը կայացրել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Դոնալդ Թրամփի փեսան ու խորհրդական՝ Ջարեդ Քուշները: