Պետական կառույցների անկարողությունը Կալիֆորնիայում հրդեհները մարելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i96789-Պետական_կառույցների_անկարողությունը_Կալիֆորնիայում_հրդեհները_մարելու_հարցում
Կալիֆորնիայի պաշտոնատարները խոստովանել են իրենց անկարողությունը հրդեհները մարելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 14:30 Asia/Tehran
  • Պետական կառույցների անկարողությունը Կալիֆորնիայում հրդեհները մարելու հարցում

Կալիֆորնիայի պաշտոնատարները խոստովանել են իրենց անկարողությունը հրդեհները մարելու հարցում:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կալիֆորնիայի պաշտոնատարները հայտարարել են, որ ավելի քան 30 հազար հրշեջներ ԱՄՆ-ի ողջ տարածքից և շուրջ 140 փրկարարներ Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից զբաղված են հրդեհաշիջման աշխատանքով:

Կալիֆորնիայում և ԱՄՆ-ի այլ շրջաններում հրդեհվել են ավելի քան 648 հազար հեկտար անտառներ ու արոտավայրեր:

Հաղորդումների համաձայն, հրդեհներ են բռնկվել Վաշինգտոնում ու Նյու-Մեքսիկոյում:

Ամերիկացի պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ-ում հրդեհվել են ավելի քան 100 շրջաններ: