Բրյուսելը հակազդեց Ջենուայում կամրջի փլուզման դեպքում ԵՄ-ի դերակատարության հավակնությանը
ԵՄ-ն մերժեց Իտալիայի հավակնությունն այն մասին, թե Ջենուա քաղաքում կամրջի փլուզումը տեղի է ունեցել արտասահմանից պարտադրված բյուջետային սահմանափակումների պատճառով:
Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Իտալիայի ՆԳ նախարար Մաթեո Սալվինին քննադատելով ԵՄ-ի օրենքներն, հատկապես նրանք, որոնք սահմանափակում են բյուջետային ծախսերն, ասել է. «Այս օրենքները նվազեցնում են ենթակառուցվածքների ապահովությունը»:
Այս հաղորդման համաձայն, ԵՄ-ի խոսնակներից Քրիստիան Սփահերն արձագանքելով Իտալիայի ՆԳ նախարարի այս հայտարարությանն, ասել է. «2014-ից 2020 թվականների համար ԵՄ-ի բյուջետային նախագծում ենթակառուցվածքների ու այդ թվում ճանապարհների համար այս միության ներդրումային նախագծերում Իտալիային հատկացվել է շուրջ 2,5 միլիարդ եվրո»:
«ԵՄ-ն պետական օժանդակությունների շրջանակում, միությունն անցած ապրիլին Իտալիայի մայրուղիների համար ներդրումային նախագիծ վավերացրեց, որի գործադրմամբ շուրջ 8,5 միլիարդ եվրո հատկացում է կատարվելու, այդ թվում նաև Ջենուայի տարածքի համար:
Անցած երեքշաբթի օրը փլուզվեց Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջենուա քաղաքի մերձակայքում՝ A10 մայրուղու «Մորանդի» կամուրջը: Դեպքի հետևանքով կամրջից վայր ընկան տասնյակ ավտոներ ու նրանց ուղևորները: Հիշյալ կամրջի փլուզման հետևանքով զոհվեց 39 մարդ, իսկ 10 մարդ անհաետ կորավ: