Օգոստոս 18, 2018 12:17 Asia/Tehran
  • Կրեմլը հերքել է Սիրիայից Իրանի հեռանալու մասին տարածված լուրը

Կրեմլի մամլո խոսնակը հերքել է որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված այն լուրն, ըստ որի Ռուսաստանի նախագահը համաձայն է Դոնալդ Թրամփի տեսակետին, թե Իրանի ուժերը պետք է հեռանան Սիրիայից:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Կրեմլը չի մեկնաբանում այն լուրը թէ Հելսինկիում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Սիրիայից Իրանի ուժերի դուրսբերման անհրաժեշտության շուրջ»:

Պեսկովն ասել է. «Այս հարցում որեւէ մեկնաբանություն չի լինի: Ավելի վաղ Ֆինլանդիայի Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի  առաջնորդների միջև  տեղի ունեցած բանակցությունների բովանդակության մասին տեղեկատվություն է արվել և նոր բան ավելացնելու կարիք չկա»:

Որոշ լրատվամիջոցներ հայտարարել են, որ Հելսինկիում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե համաձայնվել այն հարցում, որ պիտի դադարեցվի Սիրիայում Իրանի ներկայությունը:

Պիտակ