Բրիտանիան կրկին կարևորել ՀԳՀԾ-ի պահմանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i97153-Բրիտանիան_կրկին_կարևորել_ՀԳՀԾ_ի_պահմանման_անհրաժեշտությունը
Անդրադառնալով Իրանի կողցմի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների հանդեպ հավատարմությանը Բրիտանիայի ԱԳ նախարարը կրկին կարևորել ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն ու ընդգծել է, որ իր երկիրը հարգում է միջուկային համաձայնության բոլոր կետերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 13:43 Asia/Tehran
  • Բրիտանիան կրկին կարևորել ՀԳՀԾ-ի պահմանման անհրաժեշտությունը

Անդրադառնալով Իրանի կողցմի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների հանդեպ հավատարմությանը Բրիտանիայի ԱԳ նախարարը կրկին կարևորել ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն ու ընդգծել է, որ իր երկիրը հարգում է միջուկային համաձայնության բոլոր կետերը:

Երեքշաբթի օգոստոսի 20-ի գիշեր նախքան ԱՄՆ մեկնելը Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ասել է.«Բրիտանիան ու ԵՄ-ը դեռևս հավատարիմ են ՀԳՀԾ-ին և Իրանը նույնպես ցանկություն չունի վերադառնալ ՀԳՀԾ-ին նախորդող ժամանակաշրջանին»:

ՌԴ-ի ԱԳ նախարարը նույնպես մի հաղորդագրությամբ շեշտել է.«Մոսկվան նույնպես համակարգված կերպով հավատարիմ է միջուկային համաձայնության բոլոր կետերի գործադրմանը»:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆոնը նմանատիպ դիրքորոշմամբ  ընդգծել է. «Շվեդիան հովանավորում է ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված բոլոր քայլը»:

Մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՀԳՀԾ-ից և վերականգնվելու են Իրանի միջուկաին պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահի այս քայլը արժանացել է համաշխարհային քննադատությունների, հատկապես միջուկային համաձայնությունն ստորագրող երկրների կողմից: