Բրիտանիան կրկին կարևորել ՀԳՀԾ-ի պահմանման անհրաժեշտությունը
Անդրադառնալով Իրանի կողցմի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների հանդեպ հավատարմությանը Բրիտանիայի ԱԳ նախարարը կրկին կարևորել ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն ու ընդգծել է, որ իր երկիրը հարգում է միջուկային համաձայնության բոլոր կետերը:
Երեքշաբթի օգոստոսի 20-ի գիշեր նախքան ԱՄՆ մեկնելը Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ասել է.«Բրիտանիան ու ԵՄ-ը դեռևս հավատարիմ են ՀԳՀԾ-ին և Իրանը նույնպես ցանկություն չունի վերադառնալ ՀԳՀԾ-ին նախորդող ժամանակաշրջանին»:
ՌԴ-ի ԱԳ նախարարը նույնպես մի հաղորդագրությամբ շեշտել է.«Մոսկվան նույնպես համակարգված կերպով հավատարիմ է միջուկային համաձայնության բոլոր կետերի գործադրմանը»:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆոնը նմանատիպ դիրքորոշմամբ ընդգծել է. «Շվեդիան հովանավորում է ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված բոլոր քայլը»:
Մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՀԳՀԾ-ից և վերականգնվելու են Իրանի միջուկաին պատժամիջոցները:
ԱՄՆ նախագահի այս քայլը արժանացել է համաշխարհային քննադատությունների, հատկապես միջուկային համաձայնությունն ստորագրող երկրների կողմից: