Եվրոպական հանձնակատար. Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները խիստ կարևոր են
Օգոստոս 23, 2018 17:22 Asia/Tehran
Եվրոպական հանձնակատարը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններն ամենակարևորն են, իր ստեղծման օրվանից մինչ այժմ:
«Ֆրանս պրես»-ի հաղորդման համաձայն՝ Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովսկին հայտարարել է, որ հաջորդ մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, ամենակարևոր ընտրություններն են, 1979 թվականին Եվրախորհրդարանի ստեղծվելուց ի վեր:
Մոսկովսկին հայտարարել է, որ ընտրություններին մրցակցում են եվրոպական ինտեգրման և ընդդիմադիր պոպուլիստների կողմնակիցները:
Ավելի վաղ որոշ եվրոպական պաշտոնյաներ, այդ թվում նաև Ֆրանսիայի նախագահը, համարում էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու:
Պիտակ