Փարիզում զինված տղամարդը 2 մարդ է սպանել
Փարիզի արվարձաններից մեկու,մ դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել անցորդների վրա, ինչը դարձել է 2 մարդու մահվան պատճառ, կան նաև 2 վիրավորներ:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրները նախ հայտարարել էին որ հարձակվողը չեզոքացվել է, սակայն լրատվական աղբյուրները հայտնել են, որ զինված անհայտ անձը սպանվել է ոստիկանության կրակոցից:
Որոշ աղբյուրների հաղորդմամբ, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը իր վրա է վերցրել Փարիզի ծայրամասում հարձակման պատասխանատվությունը:
Այսօր Բելգիայիարևելյան Մորսետ քաղաքում, դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել ռեստորանում գտնվող մարդկանց վրա: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Եվրոպական երկրներում զենքով հարձակումների թիվը բարձրանում է և դառնում է անվտանգության խնդիր: