Նեթանյահուն զայրացած է Իրանին հատկացված ԵՄ-ի 18 միլիոն եվրո փաթեթից
https://parstoday.ir/hy/news/world-i97290-Նեթանյահուն_զայրացած_է_Իրանին_հատկացված_ԵՄ_ի_18_միլիոն_եվրո_փաթեթից
Իրանի զարգացումային նախագծերի համար 18 միլիոն եվրո հատկացնելու ԵՄ-ի որոշումը զայրացրել է Իսրայելի ռեժիմի վարչապետին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2018 02:44 Asia/Tehran
  • Նեթանյահուն զայրացած է Իրանին հատկացված ԵՄ-ի 18 միլիոն եվրո փաթեթից

Իրանի զարգացումային նախագծերի համար 18 միլիոն եվրո հատկացնելու ԵՄ-ի որոշումը զայրացրել է Իսրայելի ռեժիմի վարչապետին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կրկնելով Իրանի դեմ իր դիրքորոշումները, մեծ սխալ բնութագրեց Իրանին 18 միլիոն եվրո հատկացնելու ԵՄ-ի որոշումը և հայտարար, որ այդ բյուջեն Իրանի ժողովրդի համար թույնի նման է:

Հատկանշական է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին այս փաթեթի հատկացումը Իրանի ժողովրդի և այդ երկրում կայուն ու խաղաղասիրական գործընթացի հանդեպ ԵՄ-ի աջակցության ապացույցն է համարել:

Եվրոհանձնաժողովը օգոստոսի 23-ին հայտարարեց, որ 18 միլիոն եվրո արժողությամբ փաթեթ է հատկացնում Իրանի սոցիալական ու տնտեսական զարգացման նախագծերին:

Իսրայելի ռեժիմի վարչապետը կրկին բողոքելով միջուկային համաձայնության հանդեպ եվրոպական երկրների հայտնած աջակցության դեմ և կրկնելով Իրանի դեմ միջուկային անհիմն մեղադրանքները, հայտարարել է, որ ԵՄ-ն չի դադարեցրել դեպի «միջուկային զենքի  հասանելիություն» Իրանի շարժումը:

ԱԷՄԳ-ն իր բոլոր 10 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էությունն ու իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: