Նեթանյահուն զայրացած է Իրանին հատկացված ԵՄ-ի 18 միլիոն եվրո փաթեթից
Իրանի զարգացումային նախագծերի համար 18 միլիոն եվրո հատկացնելու ԵՄ-ի որոշումը զայրացրել է Իսրայելի ռեժիմի վարչապետին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կրկնելով Իրանի դեմ իր դիրքորոշումները, մեծ սխալ բնութագրեց Իրանին 18 միլիոն եվրո հատկացնելու ԵՄ-ի որոշումը և հայտարար, որ այդ բյուջեն Իրանի ժողովրդի համար թույնի նման է:
Հատկանշական է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին այս փաթեթի հատկացումը Իրանի ժողովրդի և այդ երկրում կայուն ու խաղաղասիրական գործընթացի հանդեպ ԵՄ-ի աջակցության ապացույցն է համարել:
Եվրոհանձնաժողովը օգոստոսի 23-ին հայտարարեց, որ 18 միլիոն եվրո արժողությամբ փաթեթ է հատկացնում Իրանի սոցիալական ու տնտեսական զարգացման նախագծերին:
Իսրայելի ռեժիմի վարչապետը կրկին բողոքելով միջուկային համաձայնության հանդեպ եվրոպական երկրների հայտնած աջակցության դեմ և կրկնելով Իրանի դեմ միջուկային անհիմն մեղադրանքները, հայտարարել է, որ ԵՄ-ն չի դադարեցրել դեպի «միջուկային զենքի հասանելիություն» Իրանի շարժումը:
ԱԷՄԳ-ն իր բոլոր 10 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էությունն ու իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: