Վաշինգտոնում Պաղեստինի դեսպան. ԱՄՆ-ն շանտաժ է անում
Վաշինգտոնում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեսպանն ասել է , որ պաղեստինցիներին 200 մլն դոլար արժողությամբ օգնության դադարեցման կապակցությամբ ԱՄՆ-ի որոշումը քաղաքական շանտաժ է:
«Ֆրանս պրես»-ի հաղորդման համաձայն՝ Վաշինգտոնում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեսպան Հեսամ Զամլաթը հստակեցրել է.«Պաղեստինի ժողովրդին օգնության կրճատման ԱՄՆ որոշումը խաղաղության դեմ արված քայլ է: ԱՄՆ կառավարությունն այս որոշումով թուլացնում է պաղեստինյան խաղաղության հեռանկարը և ամերիկացիների հանձնառությունը»:
Հեսամ Զամլաթը հավելել է«ԱՄՆ կառավարությունը որոշումն իր դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելու և Պաղեստինցիների օգնության UNRWA-ի բյուջեն կրճատելու կապակցությամբ, լիովին համապատասխանում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրերին»:
Զամալտը շեշտել է, որ ԱՄՆ-ի մարդասիրական և զարգացման աջակցության ծրագրի դեմ ուղղված քայլերը քաղաքական շանտաժ են:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կասեցնել 200 միլիոն դոլարի օգնությունը պաղեստինցիներին Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում: