Մակրոն .«Եվրոպայի անվտանգությունը չպետք է լինի ԱՄՆ-ից կախյալ»
https://parstoday.ir/hy/news/world-i97399-Մակրոն_._Եվրոպայի_անվտանգությունը_չպետք_է_լինի_ԱՄՆ_ից_կախյալ
Ֆրանսիայի նախագահը շեշտել է , որ Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգության համար ԱՄՆ-ից կախված լինի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2018 14:29 Asia/Tehran
  • Մակրոն .«Եվրոպայի անվտանգությունը չպետք է լինի ԱՄՆ-ից կախյալ»

Ֆրանսիայի նախագահը շեշտել է , որ Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգության համար ԱՄՆ-ից կախված լինի:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում ունեցած ելույթում ասել է .«Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգության համար կախված լինել ԱՄՆ-ից, քանի որ Եվրոպայի անվտանգության երաշխավորումը մեր գործն է»:

Մակրոնը նաև հայտարարել է.«Փարիզը պատրաստ է Սիրիայի կողմից կրկին անգամ քիմիական զենքի կիրառման դեպքում, հարձակվել այդ երկրի վրա»:

«Սիրիայի ճգնաժամի վերջնական լուծումը քաղաքական ճանապարհն է».-ավելացրել է Մաքրոնը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ բացահայտել էր, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան քիմիական դավադրության համար, Սիրիայի դեմ հարձակման են նախապատրաստվում: