ՄԱԿ-ը խստորեն քննադատել է Եմենում Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i97439-ՄԱԿ_ը_խստորեն_քննադատել_է_Եմենում_Արաբիայի_կողմից_իրականացվող_ոճրագործությունները
ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավարն ասել է.«Եմենում Արաբիայի և Ալե Սաուդյան ռեժիմը հովանավորող կոալիցիայի կողմից իրականացվող վայրագ հարձակումները հանգեցրել են մի խումբ եմենցի երեխաների սպանությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 14:27 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը խստորեն քննադատել է Եմենում Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործությունները

ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավարն ասել է.«Եմենում Արաբիայի և Ալե Սաուդյան ռեժիմը հովանավորող կոալիցիայի կողմից իրականացվող վայրագ հարձակումները հանգեցրել են մի խումբ եմենցի երեխաների սպանությանը»:

Ինչպես հաղորդում է «Ալ-Նաշրա» ինտերնետային կայքը, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Ռեյնատ Վինթերը հավելել է.«Պետք է թույլատրել Եմենում Սաուդյան հարձակումների վերաբերյալ համապարփակ և չեզոք հետաքննություն անցկացնել»:

Արաբիան ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտից  ի վեր ռազմական հարձակումներ է իրականացնում Եմենի վրա  և շրջափակել է այդ երկիրը:

Եմենում Արաբիայի և նրա դաշնակիցների միլիտարիստական քայլերը մինչ այժմ հանգեցրել են տասնյակ հազարավոր եմենցիների սպանվելուն ու վիրավորվելուն, իսկ միլիոնավոր քաղաքացիների տեղահանությանը:

Եմենի դեմ Արաբիայի ռազմական հարձակումների հետևանքով այս աղքատ երկիրը հայտնվել է սննդամթերքի ու դեղորայքի պակասի առջև: