Եվրամիությունն ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին դիմակայելու պատրաստակամություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i97446-Եվրամիությունն_ԱՄՆ_ի_նոր_մաքսատուրքերին_դիմակայելու_պատրաստակամություն_է_հայտնել
Եվրամիությունը վերահաստատել է ԱՄՆ-ի ցանկացած առևտրային մաքսատուրքին դիմակայելու իր պատրաստակամությունը: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 15:04 Asia/Tehran
  • Եվրամիությունն ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին դիմակայելու պատրաստակամություն է հայտնել

Եվրամիությունը վերահաստատել է ԱՄՆ-ի ցանկացած առևտրային մաքսատուրքին դիմակայելու իր պատրաստակամությունը: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

Առևտրի և գյուղատնտեսության հարցերով Եվրահանձնաժողովի խոսնակ Դանիել Ռոսարիոն երեքշաբթի օրն ասել է.«Եվրամիությունը պատրաստ է դիմակայել եվրոպացի արտադրողների դեմ սահմանվելիք ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին»:

Եվրոպացի  և ամերիկացի պաշտոնյաները հաստատել են, որ Վաշինգտոնը մեծ ճնշում է գործադրել ԵՄ-ի վրա, որպեսզի թափ հաղորդի  երկկողմ առևտրային բանակցություններին, առկա հարցերը լուծելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է ծանր մաքսատուրքեր չսահմանել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար:

Յունկերի և Թրամփի բանակցություններն ուղղված էին մաքսատուրքերի վերաբերյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների նվազեցմանը, սակայն դրանք այդպես էլ չլուծվեցին: