Օգոստոսի 29-ը Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i97456-Օգոստոսի_29_ը_Միջուկային_փորձարկումների_դեմ_գործողությունների_միջազգային_օրն_է
Օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ միջազգային օրը (International Day Аgainst Nuclear Tests):
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 29, 2018 05:51 Asia/Tehran
  • Օգոստոսի 29-ը Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրն է

Օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ միջազգային օրը (International Day Аgainst Nuclear Tests):

Այս օրը հիմնվել է 2009 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում: Այն նպատակ ունի ակտիվացնել ՄԱԿ-ի, աշխարհի պետությունների, միջկառավարական եւ հասարակական կազմակերպությունների ջանքերը միջուկային փորձարկումների դադարեցման գործում: Դա կարեւոր պայման է՝ անվտանգ աշխարհ ստեղծելու համար:

Ըստ Calend.ru-ի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձեւում կոչ է արվում ավելի ակտիվ լուսաբանել եւ մարդկանց տեղեկացնել «միջուկային զենքի փորձնական պայթյունների եւ ցանկացած այլ միջուկային պայթյունների հետեւանքների մասին»:

News.am