Ընկույզի միջնապատից պատրաստված թեյը պաշտպանում է սրտի հիվանդություններից և կաթվածից
https://parstoday.ir/hy/news/world-i9760-Ընկույզի_միջնապատից_պատրաստված_թեյը_պաշտպանում_է_սրտի_հիվանդություններից_և_կաթվածից
Healthy food star-ը սրտի հիվանդություններից և կաթվածից պաշտպանող թեյի բաղադրատոմս է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 06:02 Asia/Tehran
  • Ընկույզի միջնապատից պատրաստված թեյը պաշտպանում է սրտի հիվանդություններից և կաթվածից

Healthy food star-ը սրտի հիվանդություններից և կաթվածից պաշտպանող թեյի բաղադրատոմս է ներկայացրել:

Ընկույզից պատրաստվող այս թուրմն օգնում է կանխել զարկերակների խցանումն ու սրտի հիվանդությունների առաջացումը: Արյունատար անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նիկոտինից թունավորման և յուղոտ ուտելիքների չարաշահման դեպքում:

Այս օգտակար թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ծխողներին: Թուրմի բուժիչ բաղադրամասը ընկույզի միջնապատն է:

4-5 ընկույզի միջնապատը պետք է հանել, թրջել երեկոյան, առավոտյան եռացնել և ըմպել ստացված թուրմը որպես թեյ: Այն պետք է ըմպել դատարկ ստամոքսով: Կանոնավոր օգտագործելու դեպքում այն կնպաստի նաև արյան ճնշման կարգավորմանը: