Պեկինում կայացել է Իրանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում տարածաշրջանում հաստատել խաղաղություն, կայունություն և անվտանգություն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Չինաստանի պաշտպանության նախարար Վեն Ֆենգ Հեյի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում զարգացումներն ու ճգնաժամերին ընդգծել է.«Անվտանգությունը միասնական հասկացություն է և Արեւմտյան Ասիայում անապահովությունը ոչ միայն կազդի շրջակայքի, այլ նաև աշխարհի այլ մասերի վրա»:
Գեներալ Հաթամին քննադատել է Միացյալ Նահանգների միակողմանիությունն ու միջազգային իրավունքի կրկնվող խախտումները և հավելել.«Այդ երկիրը սպառնում է համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը»:
Չինաստանի պաշտպանության նախարարը ասել է, որ Պեկինը միշտ աջակցել է Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը: