Եգիպտոսը 25 երկրների հետ համատեղ զորավարժություն է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i97906-Եգիպտոսը_25_երկրների_հետ_համատեղ_զորավարժություն_է_անցկացնում
Եգիպտոսի պաշտոնատարները հայտարարել են, որ այդ երկիրը «Վառ աստղ-2018» անվանումով համատեղ խոշոր զորավարժություն է անցկացնում 25 երկրների հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 09, 2018 17:48 Asia/Tehran
  • Եգիպտոսը 25 երկրների հետ համատեղ զորավարժություն է անցկացնում

Եգիպտոսի պաշտոնատարները հայտարարել են, որ այդ երկիրը «Վառ աստղ-2018» անվանումով համատեղ խոշոր զորավարժություն է անցկացնում 25 երկրների հետ:

Եգիպտոսի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող «Մոհամմեդ Նաջիբի» ռազմաբազայում անցկացվող այդ մանևրներին, որոնք կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը, կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Հորդանանի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի  ստորաբաժանումները: Զորավարժությանը դիտորդի կարգավիճակում ներկա են լինելու 16 երկրներ:

Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ զորավարժությունների գլխավոր նպատակն է՝ տարբեր երկրների օդային ու ծովային ուժերի միջև համադրումներ ստեղծել՝ ահաբեկչական կենտրոնները մաքրելու հարցով: