Հրապարակվել է Անտարկտիդայի ամենաճշգրիտ քարտեզը
https://parstoday.ir/hy/news/world-i97933-Հրապարակվել_է_Անտարկտիդայի_ամենաճշգրիտ_քարտեզը
Նոր քարտեզի վրա հնարավոր է տեսնել ամենափոքր ու աննշան դետալները՝ ավելի քան երկու մետր չափով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2018 08:33 Asia/Tehran
  • Հրապարակվել է Անտարկտիդայի ամենաճշգրիտ քարտեզը

Նոր քարտեզի վրա հնարավոր է տեսնել ամենափոքր ու աննշան դետալները՝ ավելի քան երկու մետր չափով:

Այն ստեղծվել է Օհայոյի, Մինեսոտայի ու Իլինոյսի համալսարանների գիտնականների կողմից, հայտնում է «Մոյա Պլանետա»-ն:

Փորձագետների կարծիքով՝ նոր քարտեզը թույլ կտա ուսումնասիրության ենթարկել մայրցամաքում ձյունն ու սառցադաշտերը, ժամանակին նկատել մեծ մասսաների տեղաշարժը և ճիշտ գնահատել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը: Անտարկտիդայի ուսումնասիրությունը նախկինում բարդ գործ է եղել, նույնպիսին է մնում նաև այժմ: Բարձր հստակության նոր քարտեզն ուղղված է պարզեցնելու ուսումնասիրությունների պլանավորումն ու կառավարումը, այդ թվում նաև՝ հեռակա ուսումնասիրությունները:

News.am