ԱԷՄԳ-ն կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը
ԱԷՄԳ-ն տարածել է հաղորդագրություն, ուրում կրկին ընդգծել է, որ Իրանը գործադրել է ՀԳՀԾ-ի շրջանակծում ստանձնած իր պարտավորությունները:
Երկուշաբթի օրը, Վիեննայում ԱԷՄԳ Վճռադատ խորհրդի աշխատանքային առաջին օրվա ընթացքում գորղակալությունը հայտարարել է. «Գործակալությունը կշարունակի Իրանի հետ սերտ համագործակցությունը»:
ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն գործակալության Վճռադատ խորհրդի նիստում ելույթի ժամանակ կրկին ընդգծել է, որ Իրանը կատարել է միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները:
ԱԷՄԳ-ի Վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանը մեկնարկել է այսօր՝ Վիեննայում:
Միջուկային ոլորտում ու նաև միջուկային թափոնների անվտանգության բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը ԱԷՄԳ-ի Վճռադատ խորհրդի հնգօրյա նստաշրջանի օրակարգում քննարկվելիք հարցերից են:
ԱԷՄԳ-ն իր զեկույցներում մշտապես հաստատել է միջուկային համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց միջուկային համաձայնությունից այդ երկրի հրաժարվելու մասին, ինչն արժանացավ առավ միջուկային համաձայնությունը ստորագրած այլ երկրների քննադատությանը: