ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո ՄԱԿ-ը պաշտպանել է քրեական միջազգային դատարանին
https://parstoday.ir/hy/news/world-i97988-ԱՄՆ_ի_սպառնալիքներից_հետո_ՄԱԿ_ը_պաշտպանել_է_քրեական_միջազգային_դատարանին
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սպառնացել է պատժել քրեական միջազգային ատյանի դատավորներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել միջազգային այդ կառույցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2018 14:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո ՄԱԿ-ը պաշտպանել է քրեական միջազգային դատարանին

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սպառնացել է պատժել քրեական միջազգային ատյանի դատավորներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել միջազգային այդ կառույցին:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդատու  Ջոն Բոլթոնի հնչեցրած սպառնալիքներից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դոժարիկը հայտարարել է.«Հիմնական սկզբունքների և քրեական ատյանի դերի հաստատման հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կպաշտպանի միջազգային քրեական ատյանին»:

Ավելի վաղ, Բոլթոնը հայտարարել էր.«Վաշինգտոնը կիրառելու է ցանկացած միջոց, այդ թվում՝ պատժամիջոցներ, քրեական միջազգային ատյանի հետապնդումներից իր քաղաքացիներին ու դաշնակիցներին պահպանելու համար»:

Հագայի միջազգային քրեական ատյանը գործունեություն է ծավալում պատերազմական հանցագործներին և ցեղասպանություն իրականացնողներին պատժելու նպատակով: