ՄԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին
https://parstoday.ir/hy/news/world-i98027-ՄԱԿ_ն_իր_աջակցությունն_է_հայտնում_Սիրիայում_ահաբեկիչների_դեմ_պայքարին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ այս կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2018 08:14 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ այս կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը երեքշաբթի օրն ասաց. «Սիրիայում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորեց Սիրիայի Իդլիբ քաղաքում լրջորեն ընդդիմանալ ահաբեկիչներին:

Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգը շարունակում է մնալ ահաբեկչական խմբերի վերահսկողության տակ և Սիրիայի իշխանությունները մտադիր են այդ տարածքն ազատագրել տարածաշրջանի որոշ երկրների և արևմուտքի աջակցությունը վայելող ահաբեկիչների գրավումից:

Արևմտյան երկրներն ու մասնավորապես ԱՄՆ-ն հակառակ են Իդլիբի դեմ Սիրիայի բանակի հարձակմանը և նրանց գլխավոր նպատակն է փրկել ահաբեկիչներին:

Վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայի բանակի առաջխաղացքի արդյունքում մեծ թվով ահաբեկիչներ մեկնել են Իդլիբ: